Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարդ պետք է Արման Նավասարդյանի նման ապրի, որ նրան հիշեն աղոթքով, ոչ թե անեծքով՝ ըստ Yerkir.am-ի ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո։
«Մահվանից մոտ մեկ ամիս առաջ Արման Նավասարդյանին Նիկոլ Փաշինյանն էր հրավիրել հանդիպման և վերադարձավ հոգեբանորեն շատ նյարդային վիճակում՝ ասելով, որ այս մարդիկ քանդում են երկիրը։ Մանրամասները չեմ ասի՝ այս սուրբ օրը չեմ ուզում այդ մարդկանց անուններով կեղտոտել»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։
Մեկ ամիս առաջվա հանդիպման մասին Yerkir.am-ին ասել էր նաև ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։
«Նավասարդյանը ապրում էր Արցախով, Նավասարդյանը կարող էր ապրել ԱՄՆ-ում, Կիպրոսում, Հունաստանում, Ռուսաստանում, ուներ Ռուսաստանի քաղաքացիություն, դուք լավ գիտեք, որ Նավասարդյանը մինչև Հայաստան գալը աշխատել է ԽՍՀՄ արտգործնախարարությունում, Ռուսաստանի արտգործնախարարությունում և Ռուսաստանից բազմիցս առաջարկել են, որ նա վերադառնար ոչ միայն Ռուսաստան, բայց նա ապրում էր Հայաստանով, ապրում էր Արցախով և այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում, Արման Գառնիկովիչի ցավ ապրելը, տանջվելը մեղմ է ասված»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։
Նա նշեց, որ իրենք հաճախ նստում էին Արման Նավասարդյանենց տանը, երկար զրուցում էին մի-մի բաժակ կոնյակի շուրջ․․․ լացելու աստիճան նեղվում էր։ Ամեն ամիս բազմաթիվ ծրագրեր էր կազմում, պլանավորում էր դիվանագիտական մակարդակում, թե Հայաստանը ինչ կարող է անել, ինչ պետք է անի, իհարկե, դրա փոքր հատվածն է, որ կյանքի էր կոչվում։
«Որովհետև ես չեմ զլանա Նավասարդյանին «հանճարեղ մարդ» ասել, իսկ հանճարներին քչերն են հասկանում և հանճարները քչերի կողմից են ընկալելի լինում»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․