|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են` բարձր գնահատելով ճանաչված արվեստագետի երաժշտական տաղանդն ու կատարողական վարպետությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ չափազանց տպավորված է օրերս կայացած նրա համերգից ու հրաշալի կատարումներից: «Նաև Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է մեր երկիրն ու ժողովուրդն առավել ճանաչելի դառնում աշխարհին»,- ընդգծել է Հանրապետության նախագահը և ստեղծագործական նոր հաջողություններ մաղթել սիրված արվեստագետին: