կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-12 23:48
Քաղաքական

Այս իշխանությունների կողմից քարոզվող խաղաղությունը կարող է մեր ազգային խայտառակությունը դառնալ. ԱԺ պատգամավոր

Այս իշխանությունների կողմից քարոզվող խաղաղությունը կարող է մեր ազգային խայտառակությունը դառնալ. ԱԺ պատգամավոր

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը գրում է.

«Ադրբեջանի բռնապետն այսօր պատասխանել է իր հայաստանյան կոլեգաներից մեկի այն հարցին, թե ինչն է խանգարում մեզ լինել ավելի կառուցողական։
 
Մինչ մեր իշխանությունները ժողովրդին պատրաստում են խաղաղության, նա՝ Ալիևը, հպարտ ճեմելով մեր զոհված տղաների սաղավարտներով պատված այգում՝ հստակ ցույց տվեց, թե որտեղից է սկիզբ առնում և շարունակվում սնվել ազգամիջյան ատելությունը։
 
Մեզանից խաղաղասեր ժողովուրդ չկա, հավատացեք, բայց խաղաղությունը չեն մուրում, դրան պատրաստվում են՝ զինելով և կատարելագործելով բանակը, ստեղծելով նպաստավոր քաղաքական միջավայր։ Այս իշխանությունների կողմից քարոզվող խաղաղությունը մեզ համար ո՛չ հնարավորություն է, ո՛չ պատմական շանս, ինչպես ոմանք են պնդում։ Դա կարող է մեր ազգային խայտառակությունը դառնալ»։