կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 14:40
Քաղաքական

Հույս ունեն, որ այս «գրականություն»-խայտառակությունը վաղը մեղր է դառնալու. Մարի Առաքելյան

Հույս ունեն, որ այս «գրականություն»-խայտառակությունը վաղը մեղր է դառնալու. Մարի Առաքելյան

Բանաստեղծուհի Մարի Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վրդովմունքս չի մարում

Ասում է՝ հանրությունը պատրաստ չէ այս ծրագրին:

Հանրությունն ինչու՞ պիտի պատրաստ լինի՝ ընդունելու ամեն տեսակ աղբ, մեծարգո՛ տիկին...

Այդ դու՛ք չեք պատրաստ ձեր կոչումին ու պաշտոնին,

Իսկ հանրությունն ամբոխ չէ, որ դյուրին կառավարեք և ուր ասես՝ քշեք : Նրանում՝ արդեն իսկ նշանակված նախարարներից շատ ավելի բարձր ՆախԱրարներ կան, ավելի մոտ կանգնած երկրին ու ժողովրդին, ավելի՛ հայրենասեր ու զինյալ՝ գիտելիքներով ու ավելի՛ մտահոգ՝ հայի ու հայրենիքի վաղվա օրով , ավելի՛ հեռատես ու մտատես կամ՝ իմաստուն

Ասում է՝ հանրությունը պատրաստ չէ այս ծրագրին... Ու ես հասկանում եմ, թե որքա՜ն անմեղսունակ է նա... Նա չի հասկանում, որ այդ ծրագիրը ոչ միայն դատապարտված է չլինելուն, այլ հույս ունի, որ այս ԱՂԲԸ վաղը, միանշանակ ՝ մեղր է դառնալու, երանավետ ծորա անգետներիս քիմքն ի վար ...

Ինու՞ է այդպես կարծում...Որովհետև այս անմեղսունակը հույսը դրել է մյուս աղբ-երի «զորակցության» վրա : Զորօրինակ՝ հեռուստասերիալների, որոնք այնքա՜ն իջեցրին դիտորդի ճաշակն ու երազանքները ... մարդկանց ուղեղները տարան դեպի ինքնաոչնչացում...

Զորօրինակ՝ ֆեյսբուքյան «Գրականությունը» ՝ լայքա- ծաղկա-ծափերի տակ ուռճացած- տռզած, քիթը վեր պարզած, անհող, անջուր ու անջիղ, անարմատ ու անավիշ այդ գրականություն- խայտառակությունը.... Սա մի «գրականություն» Է, որ՝ ինչ քամի էլ փչի , չի՛ սվսվալու, դեռ չասենք՝ երգելու ...

Սակայն, սույն տիկինը չգիտի , որ բացասումն է, որ հաստատում է օրենքը... Կամ ավելի պարզ՝ որքան էլ քանակը զորավոր լինի, ոսկե ՈՐԱԿԻ հախից իսպառ չի՛ կարող գալ ... ինչպես չի կարող գալ համատարած ռաբիսը դասական երաժշտության հախից կամ՝ հետույքաշարժ «պարերը»՝ Նաիրյան աղջիկների հեզաճկուն պարերից...

Իսկ հայ գրականությունից հանել մեր զորավոր պատմությունը՝ միջնադարը , կնշանակի՝ ջնջել և նրա ՎԱՂԸ.....

«Հինն էլ նրանով է Զորեղ, որ նա ՀԻՆ է.... » - Սևակի այս խոսքն էլ՝ ճպպացնում եմ ձեր ճակատին, որ չասեք՝ Մարին ով է, որ մեզ դաս տա... Մարին էլ նրանով է զորեղ, որ անգիր գիտի իր Գրականությունն էլ, Պատմությունն էլ, Արմատն էլ, Սաղարթն էլ, ու ամբողջ կյանքում փորձում է ԲԱՐ լինել արմատի ու սաղարթի միջև... ԲԱՐ, որից , հույս ունի՝ ձեր քիմքն էլ կքաղցրանա գոնե մի քիչ , մի պստիկ, մի կըծ, ..»։