|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ս.թ. սեպտեմբերի 1-ին` ժամը 10.00-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսուցչական կազմն ու սաները հանդիսավոր պայմաններում հրաժեշտ կտան Երևանում գտնվող շենքին (հասցեն` Հալաբյան 44) և կտեղափոխվեն Դիլիջան` ռազմամարզական վարժարանի նոր համալիր, մասնակցելու Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Սեպտեմբերի 1-ին` նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, հանդիսավոր միջոցառումներ կանցկացվեն նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում (ժամը 08.00-ին) և ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանիցի անվան ռազմաավիացիոն համալսարանում (ժամը 09.00-ին), որոնց կմասնակցեն ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչները:
ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը և զորամասերի հրամանատարները «Արիության դասեր» անցկացնելու նպատակով սեպտեմբերի 1-ին կայցելեն կցագրված ուսումնական հաստատություններ: