Փոխարժեքներ
15 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ապրիլի 9-ին Գյումրու լոկոմոտիվային դեպոյում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Համբարձում Ղանդիլյան» անվանական էլեկտրաքարշի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը: 28 տարվա ընդմիջումից հետո հայկական երկաթուղու անփոխարինելի ղեկավարը կրկին «վերադարձավ» հարազատ ուղի:
Արարողությանը ներկա էին երկաթուղու վետերաններ, Ղանդիլյանի գործընկերները, ընկերները, ինչպես նաև զավակներն ու թոռները: Նրանցից ոմանք ՀԿԵ գործող աշխատակիցներ են:
Սա հայկական երկաթուղու նախկին ղեկավարների անունները կրող արդեն երկրորդ անվանական էլեկտրաքարշն է: Առաջինը՝ 2013-ին «Արարատ Խրիմյանն» էր:
Արարողության ժամանակ Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ասաց.
«Համբարձում Ղանդիլյանը իր ամբողջ կյանքը նվիրեց երկաթուղուն, այդ թվում ավելի քան 20 տարի Հայկական ՍՍՀ-ում: Նա շատ բան արեց պատմության դժվար, շրջադարձային փուլում Հայաստանի երկաթուղիները պահպանելու համար: Եվ այսօր մեր հիմնական խնդիրներից մեկը պատմական հիշողությունը պահպանելն է:
Երիտասարդ սերունդը պետք է իմանա անցյալի նվաճումների մասին և հպարտանա իր նախնիների ժառանգությամբ: Նույն շարքում, այս տարվա ընթացքում մենք նախատեսում ենք վերանորոգել Երկաթուղու թանգարանը, ինչպես նաև հրատարակել Հայաստանի երկաթուղիների պատմությանը նվիրված գիրք, որն ուղղված կլինի պատմության պահպանմանը և ժողովրդականացմանը»: