կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 13:34
Արցախ

Գլխատումները, գերեզմանների և եկեղեցիների պղծումը նպատակաուղղված է Արցախում մնացած հայ բնակչությանն արմատախիլ անելուն

Գլխատումները, գերեզմանների և եկեղեցիների պղծումը նպատակաուղղված է Արցախում մնացած հայ բնակչությանն արմատախիլ անելուն

Գլխատումների, գերեզմանների և քրիստոնեական եկեղեցիների պղծման տեսահոլովակների խիտ հոսքը բնավ էլ զուտ կատարողի ծայրահեղ դրսևորումը չէ, ինչպես մեզ փորձում են համոզել ադրբեջանական քարոզիչները. գրում է ռուսական հեղինակավոր թելեգրամյան Старше Эдды ալիքը՝ անդրադառնալով համացանցում տարածվող՝ արցախահայ ծերունու գլխատման տեսանյութին։

«Ոչ, սա նպատակաուղղված աշխատանք է`հայ բնակչության մնացորդները արմատախիլ անելու համար: Սարսափի մթնոլորտի ստեղծում և հենց այն գաղափարի ոչնչացում, թե հնարավոր է միասին ապրել այս տարածքում:

Եկեք չլսենք, թե այնտեղ ինչ են ասում պաշտոնյաները: Ոմանք նույնիսկ ասում են, որ Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան է սկսվում: Խաղաղության դարաշրջան այնտեղ չկա և չի լինի, քանի դեռ կողմերից մեկը վերջնականապես չի լուծել տարածքային հարցը:

Եվ ուրեմն՝ ի՞նչ են անում ադրբեջանական բանակի համազգեստով խոզերը, և ինչ-որ մեկը կպատժի՞ նրանց: Ես միանգամից կասեմ, որ նրանց ոչ ոք չի պատժի: Նրանք Սաֆարովի «փառահեղ» գործի ժառանգներն են, որին անձամբ Ալիևը պարգեւատրել է քնած հայի գլուխը կացնով կտրելու համար: Այս քաղաքացիներն էլ նույնն են անում: Եթե, ի վերջո, միջազգային հանրության ճնշման տակ ինչ-որ մեկը բանտարկվի, դա կլինի ոչ թե պատիժ, այլ ծաղրանք: Երեք տարի կտան և նստելու է իդեալական պայմաններում: Ազատ կարձակվի որպես հերոս:

Այս պայմաններում հայերը չպետք է անձամբ սպառնալիքներ գրեն ադրբեջանցիների հասցեին, այլ գործեն Իսրայելի նման: Իսրայելը դատապարտեց և, ամենակարևորը, պատժեց նացիստական հանցագործներին: Ոչ բոլորին, բայց շատ շատերին: Անհրաժեշտ է բացահայտել հանցագործներին, հայտարարել և իրագործել պատիժը: Նույնիսկ եթե դա տևի 30 տարի...», – գրում է ալիքը։