|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովը հանդես է եկել դիմումով, որտեղ համայն հայությանը կոչ է արվում ակտիվորեն մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող հեռուստամարաթոնին:
Դիմումի մեջ մասնավորապես նշվում է. «Մեր ուժը մեր միասնականությունն է: Եւ դա կարող ենք եւս մեկ անգամ ապացուցել` միանալով համազգային դրամահավաքին, որից գոյացած միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում սոցիալական հրատապ խնդիրների լուծմանը: Կոչ ենք անում բոլորին` արժանի մասնակցություն ունենալ համազգային միջոցառմանը` ի բարօրություն մեր ժողովրդի, հանուն մեր նվիրական իղձերի իրականացման»,-նշվում է ԱԺ դիմումում, որի տակ ստորագրել են «ՙՀայրենիք՚», «ՙԺողովրդավարություն՚», «ՙԴաշնակցություն՚» խմբակցությունները եւ «ՙԱրցախատուն» պատգամավորական խումբը: