Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն արդեն սկսել է փոխհատուցել Ադրբեջանին հասցված վնասը, բավական է դիտել եռակողմ հայտարարությունը․ ըստ ադրբեջանական Report-ի՝ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի, դատական և իրավական խորհրդի անդամ Նիզամի Սաֆարովը «Պատերազմի հանցագործությունները և ցեղասպանության հանցագործությունները միջազգային իրավունքի համատեքստում» թեմայով կլոր սեղանի ընթացքում:
Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն կատարում է վնասի փոխհատուցման մասին պայմանագրի առաջին մասը և իր զորքերը դուրս է բերել «իրենց (Ադրբեջանի) երկրի տարածքից»:
Սաֆարովը նշել է, որ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի մշակութային հարստությանը պատճառված վնասը։ «Ադրբեջանի տարածքից հանված մշակութային արժեքները նույնպես պետք է մեզ վերադարձվեն: Թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, թե՛ ՄԱԿ-ը, թե՛ արևմտյան առանձին երկրներ պետք է մասնակցեն այս գործին: Մշակութային ժառանգությանը հասցված վնասը պետք է փոխհատուցվի: Նման հանցագործությունները կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցավոք, այս ոլորտում նույնպես մենք տեսնում ենք երկակի ստանդարտների»,- նշել է նա:
Պատգամավորը նաև շեշտել է, որ Հայաստանը խախտում է այն կոնվենցիաների պայմաններն ու պահանջները, որոնց կողմ է, հետևաբար՝ անպատասխանատու է միջազգային իրավունքի նկատմամբ:
Ադրբեջանցի պատգամավորը, ինչպես ենթադրվում էր, չի անդրադարձել Արցախի՝ թշնամուն մնացած տարածքներում հայկական մշակութային հետքերի՝ եկեղեցիների, հուշարձանների ոչնչացմանն ու պղծմանը։