| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երկաթուղու շինարարության և գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» Հիմնադրամի միջև 2021 թվականի մարտի 26-ին համալսարանում կնքվեց Համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը:
Հուշագրի համաձայն՝ համալսարանի շինարարության ֆակուլտետի բակալավրիատում վերաբացվում է «Երկաթուղու շինարարություն, գիծ և գծային տնտեսություն» մասնագիտությամբ կրթական ծրագիրը, որը ենթադրում է կադրերի պատրաստում և վերապատրաստում, գիտահետազոտական, փորձարարական նախագծերի իրականացում, ուսանողական ավարտական, որակավորման աշխատանքների համատեղ ղեկավարում այս ոլորտում:
Դիվանագետի խոսքով, ռուսական կապիտալով ընկերությունները ռազմավարական նշանակություն ունեն և կարևոր ներդրում են կատարում Հայաստանի սոցիալ-տնտեսաական զարգացման և առհասարակ երկկողմ հարաբերությունների գործում:
«Այսօր այս բուհի շատ շրջանավարտներ արդեն աշխատում են մեր ընկերությունում, և նրանցից շատերը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ՝ իրենց դրսևորելով որպես գրագետ և առաջնակարգ մասնագետներ», - ասաց ՀԿԵ ղեկավարը:
Համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ երկաթուղու հետ կնքված հուշագիրը կնպաստի գիտական ծրագրերի, ինչպես նաև պրոֆիլային մասնագետների պատրաստման ոլորտում բիզնեսի և համալսարանի համագործակցության զարգացմանը: Որպես հաջող համագործակցության օրինակներից մեկը Վարդանյանը նշեց համալսարանում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը 2020 թվականին, ինչը պետք է նպաստի ուսման գործընթացում ռուսաց լեզվի դերի բարձրացմանը: