կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-24 11:43
Աշխարհ

Արամ Ա կաթողիկոսը հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիան կօգնի Ադրբեջանից գերիների վերադարձի հարցում

Արամ Ա կաթողիկոսը հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիան կօգնի Ադրբեջանից գերիների վերադարձի հարցում

Երեքշաբթի, 23 Մարտ 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի մօտ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեանը: 

Հանդիպումը առիթ մը հանդիսացաւ անդրադառնալու Հայաստանի ու Արցախի ներքին կացութեան, Հայաստան-Սփիւռք յարաբերութեան, ինչպէս նաեւ Լիբանանը դիմագրաւող ներկայ մարտահրաւէրներուն: Նորին Սրբութիւնը տեղեակ պահեց դեսպանը, թէ անդրադարձ եղած է օր մը առաջ Սէուտական Արաբիոյ դեսպանին հետ իր ունեցած հանդիպման ընթացքին, շրջանէն ներս եւ մասնաւորաբար Արցախի պատերազմին Թուրքիոյ դերակատարութեան: Միաժամանակ Վեհափառ Հայրապետը յոյս յայտնած է, որ Սէուտական Արաբիան նպաստէ Ազրպէյճանի մօտ գտնուող հայ գերիներու վերադարձի հարցին: