|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
2022 թվականի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Ուկրաինա. նշում է Ուկրաինայի ԱԳՆ-ն` առանձնացնելով դրա կարևորությունը:
«Էրդողանը մասնակցելու է Ուկրաինա-Թուրքիա ռազմավարական խորհրդի նիստին»,- հայտնել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան և հավելել․ «Դուք հասկանում եք, թե որքան կարևոր է այս այցը անվտանգության և Ղրիմի խնդրի համատեքստում»։
Նա ընդգծել է, որ «ուկրաինա-թուրքական հարաբերությունները չափազանց կարևոր են Սևծովյան տարածաշրջանի անվտանգության, Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման և «ուկրաինական Ղրիմի» համար պայքարի հարցում:
Ռազմավարական խորհրդի նիստը պետք է նախագահեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախագահները հնարավորություն կունենան ստորագրելու մի շարք համաձայնագրեր, մասնավորապես՝ պետությունների միջև ազատ առևտրի վերաբերյալ։