Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օտարերկրյա հատուկ ծառայությունների մասնակցությամբ Սիրիայում ստեղծված մի շարք ահաբեկչական ենթակառուցվածքների օբյեկտներ ոչնչացվել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիահարվածների արդյունքում: Այս մասին մարտի 23-ին հաղորդել է «Русская весна» ռազմական պարբերականը:
Այսպես՝ վերջին ամիսներին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Սիրիայի արաբական բանակի հարվածները ոչնչացրել կամ վնասել են հարյուր միլիոնավոր դոլարների մեծ քանակությամբ սարքավորումներ և մաքսանենգ ապրանքներ, այդ թվում՝ Իդլիբ նահանգում նավթային ենթակառուցվածքներ և բեռնատար մեքենաների կայանատեղի:
Գրոհայինները բեռնատարները ներկայացրել են որպես մարդասիրական օգնությամբ տրանսպորտային միջոցներ, բայց դրանց մեջ զենք ու նյութական-տեխնիկական միջոցներ են եղել: Նման բեռնատարներ ոչնչացվել են Բաբ էլ Հավա սահմանային անցակետի տարածքում:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը նաև ռմբակոծել են «Վաթադ պետրոլիում» ընկերության մաքսանենգ նավթի պահեստարանները: Այս ընկերությունը, օտարերկրյա հատուկ ծառայությունների անմիջական ղեկավարությամբ, ստեղծվել է «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբի (Թուրքիայի աջակցությունը վայելող) դաշտային հրամանատարների կողմից:
Նշված նավթային ընկերությունը սիրիական նավթի մաքսանենգության հիմնական օղակներից մեկն է, ինչպես նաև զինյալների ֆինանսավորման հիմնական աղբյուր: