|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Սիրիայում ահաբեկիչների պատրաստման երեք կետ, մեկ պահեստ եւ ԱԹՍ-ների պատրաստման երկու արհեստանոց է ոչնչացվել ՌԴ օդատիեզերական ուժերի հարվածների հետեւանքով: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Արաբական Հանրապետությունում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, առաջին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցվել Իդլիբի դեէսկալացիայի գոտում անօրինական զինված խմբավորումների օբյեկտներին։ Հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների նախապատրաստման երեք կետ, մեկ պահեստ և անօդաչու թռչող սարքերի պատրաստման երկու արհեստանոց», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։