կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-21 16:41
Հասարակություն

Բրիտանացիներին կոչ են արել «ամեն գնով զերծ մնալ» կորոնավիրուսի պատվաստման նկատմամբ դիմակայուն շտամերի ներթափանցումից

Բրիտանացիներին կոչ են արել «ամեն գնով զերծ մնալ» կորոնավիրուսի պատվաստման նկատմամբ դիմակայուն շտամերի ներթափանցումից

Մեծ Բրիտանիան պետք է ամեն գնով պահպանի COVID-19-ի դեմ պատվաստումների իր արշավի գրանցած ձեռքբերումները եւ խուսափի իրավիճակից, որի դեպքում մարդիկ կվերադառնան օտարերկրյա ուղեւորություններից բարձր դիմակայունություն ունեցող շտամերով, կիրակի հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Բեն ՈՒոլեսը, հաղորդում է Reuters-ը:

Սահմանափակումները թուլացնելու մասին չորս փուլով ճանապարհային քարտեզի համաձայն՝ կառավարությունը հայտարարել է, որ օտարերկրյա ուղեւորությունները հնարավոր կինի վերականգնել մայիսի 17-ից՝ չնայած դա կարող է տեղի ունենալ ավելի ուշ: Նպատակային խումբը պետք է ներկայացնի կառավարությանն ապրիլին զեկույց այն հարցի շուրջ, թե ինչ անել օտարերկրյա ուղեւորությունների հետ:

«Մենք չենք կարող չլսել եւ չտեսնել այն, ինչ տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս: Տեսեք՝ ինչպես է Եվրոպայում մեծանում վարակների թիվը»,-նշել է Ուոլեսը:

«Եթե մենք ինչ-որ կերպ դրսեւորեինք ոչ խելամտություն եւ ներմուծեիենք նոր վտանգավոր շտամներ, ինչ կասեին մարդիկ այդ մասին: Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է պահպանենք դա ամեն գնով»,-ասել է նա՝ նկատի ունենալով պատվաստումների արշավը: