|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ մտահոգություն է հայտնել Ռուսաստանը:
Այդ երկրի արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ ցանկացած գործողությունից, որ կարող է էլ ավելի վատթարացնել սահմանային իրավիճակը, եւ բոլոր հարցերը լուծել քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում եւս ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն իրավիճակի կարգավորման համար, մասնավորապես՝ սահմանազատման եւ սահմանագծման համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկի միջոցով:
«Մտադիր ենք ակտիվ աշխատել, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի կայունության, անվտանգության ու բարգավաճման գոտու՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համահունչ»,- նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: