կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-06 13:29
Աշխարհ

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ զերծ մնալ Պեկինի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ զերծ մնալ Պեկինի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց

Չինաստանը ԱՄՆ-ին մոտ 4 մլրդ բժշկական դիմակ է մատակարարել կորոնավիրուսի համավարակի ժամանակ. այս մասին The Washington Post-ի հոդվածում նշել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը։

«Ապրիլի 29-ի դրությամբ, համաձայն մաքսային ծառայության, Չինաստանը ԱՄՆ-ին մոտ 4 մլրդ դիմակ է մատակարարել, կոպիտ ասած ամեն 1 ամերիկացու 14 դիմակ», - նշում է չինացի դեսպանը։

Դեսպանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ զերծ մնալ Պեկինի հասցեին անհիմն մեղադրանքներից։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է կորոնավիրուսի ծագման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու և հավարակի չափերը կեղծելու համար։ «Երբ Չինաստանը փակեց Ուհանը, մեզ մեղադրեցին միջնադարյան մեթոդների, մարդու իրավունքների խախտման մեջ։ Երբ Չինաստանը տեղեկություններ տրամադրեց վարակի վերաբերյալ, մեզ մեղադրեցին ապատեղեկատվության մեջ։ Երբ Չինաստանում վարակման դեպքերի թիվը նվազեց, իսկ ամբողջ աշխարհում շատացավ, ամերիկացի գործիչները, ըստ սովորույթի, սկսեցին մեղադրել ուրիշներին», - գրում է դեսպանը։

Անդրադառնալով Չինաստանի դեմ դատական հայցին՝ կորոնավիրուսի պատճառով փոխհատուցում տրամադրելու համար, Տյանկայն այն ծիծաղելի համարեց. «Իսկ այդ դեպքում ո՞վ պետք է փոխհատուցում վճարի ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, կամ 2008 թ. ֆինանսական ճգնաժամի համար», - նշում է նա։