|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ հեռախոսազրույցում կոչ է արել բոլոր կողմերին, որոնք ազդում են Գազայի հատվածում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա՝ խուսափել հետագա ապակայունացմանը հանգեցնող գործողություններից։
Այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Լավրովը կոչ է արել բոլոր կողմերին, առանց բացառության, որոնք ազդել են Գազայի հատվածում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա, կանխել գործողությունները, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա ապակայունացման և խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերի պատճառ դառնալ», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։