Հեռուսատամեկնաբան Գոհար Սրապիոնյանը գրում է.
«Բոլոր նրանց համար, ով հավատում է, որ հայն ու թուրքը կարող են խաղաղ, բարեկամական ապրել:
Երեկ երեկոյան Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ 47-ամյա Վրեժ Պողոսյանը ժամը 23:00-ին դուրս է եկել տնից ու չի վերադարձել: Այսօր նրա դին գտել են՝ ամբողջովին այրված: Վրեժ Պողոսյանն ուներ 4 անչափահաս երեխա:
Սա թուրքի ձեռագիր է, նրանք դեռ նման ոճրագործություններ արել են դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակ, այսպես կոչված, երբ դեռ հայը և ադրբեջանցին «ընկերություն» էին անում: Ու դուք դեռ ուզու՞մ եք հա ունենալ «լավ» հարաբերություններ թշնամու հետ: Երբ պետք է հասկանաք, որ նրանք երբեք բարեկամ չեն լինի:
Հ.Գ. Նիկոլ, գնա Վրեժի երեխաների աչքերին նայի ու ասա, որ պետք է ներել թուրքին ու բարեկամություն անել: