Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան վերջին պատերազմից անցել է 5 ամիս. 2020 թ. նոյեմբերի 10-ի չարաբաստիկ կապիտուլիացիայի ստորագրումից հետո մինչ օրս, ի շահ Ադրբեջանի և Հայաստանի կործանումը ցանկացող այլ արտաքին (ինչու ոչ նաև ներքին) ուժերի, Հայաստանում դեռևս իշխանության գլուխ է երկիրը կապիտուլացիայի, ներքին երկպառակության, տնտեսության անկման հասցրած, արտաքին քաղաքականությունը տապալած, ՀՀ ինքնիշխանությունը վատնած Նիկոլ Փաշինյանն ու իր «քաղաքական թիմը»։
Պատերազմից հետո ինչպես արտաքին ուժերի, այնպես էլ ներքին ապազգային ուժերի մոտ մտավախություն է առաջացել, որ Հայաստանում իրենց սպասարկու իշխանությունների փոխարեն, երկրի ղեկը կստանձնեն ազգային ուժերը, որոնք կփորձեն չենթարկվել նոյեմբերի 10-ի հակահայկական հայտարարության դրույթներին՝ փորձելով որոշ չափով վերականգնել կորսվածը։
Անշուշտ, ամենից շատ անհանգստացած են մեր արևելյան թշնամիները, որոնք հաճույքով վայելում են Փաշինյանի կողմից սկուտեղի վրա մատուցած հայրենի հողերը։ Այսպես, ադրբեջանական ԶԼՄ-ները մեկը մյուսի հետևից հրապարակում են «վերլուծական» հոդվածներ՝ Հայաստանում «ռևանշիստական» ուժերի կողմից գործողությունների անթույլատրելիության և այդ ուժերի՝ իշխանության գալուց հետո ոչ ադրբեջանանպաստ հեռանկարների մասին։
Ադրբեջանական ռուսալեզու haqqin.az կայքը, որը երկար տարիներ ծառայում է ալիևյան բռնապետական ռեժիմի պրոպագանդայի շահերի շրջանակներում, հրապարակել է «Դաշնակցությունը Ղարաբաղում պատրաստվում է արյունալի սադրանքների» վերնագրով հոդված։
Մի կողմ թողնելով հոդվածում առկա անհիմն պնդումները, մասնավորապես այն, որ իբր ՀՀ բնակչությունը չի աջակցում ազգային ուժերին, կողմ է Փաշինյանի ղեկավարմանը, չի ցանկանում կապիտուլացիոն հայտարարության չեղարկումը և երկրի հիմնական խնդիր է համարում տնտեսությունն ու ներքաղաքական կայունությունը, հոդվածում ուշադրություն է հրավիրվում նրան, որ հաշվի առնելով Հայ Յեղափոխական Դաշնակցության ակտիվ գործունեությունը պատերազմից հետո և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կուսակցությունը «պատրաստում է մասշտաբային սադրանքներ, որոնց նպատակը ազատագրված տարածներում նոր կոնֆլիկտ հրահրելն է»։
Հոդվածը կոչ է անում Բաքվին և Մոսկվային անել ամեն բան, որպեսզի կանխվի նման սցենարի զարգացումը, որը կարող է ցավալի լինել Ադրբեջանի համար։
«Փաշինյանը չունի հնարավորություն՝ կանխելու դա. այդ իսկ պատճառով Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է պատրաստ լինեն», - եզրափակել է հոդվածագիրը։
Վստահաբար, Ադրբեջանը չի մոռացել Դաշնակցության հասցրած ապտակները սկսած 20-րդ դարի սկզբից՝ ներառյալ հայ-թաթարական բախումները, Զանգեզուրում և Արցախում հայ-թաթարական զինված առճակատումները և, իհարկե, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները։
Արգամ Եղիազարյան