|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները այսօր Մատենադարանի մոտ կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս Էրեբունի վարչական շրջանում ենթարկվել են հարձակման: Քաղաքացիական հագուստով շուրջ 20 հոգի հարձակվել են երիտասարդների վրա եւ խլել թռուցիկները, իսկ մոտակայքում գտնվող ոստիկաններն անգամ չեն միջամտել քաշքշուկին:
Այնուհետեւ ՀԱԿ ակտիվիստներ Նարեկ Սամսոնյանին ու Կարեն Թովմասյանին ՀՀՇ կուսակցության գրասենյակից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Նշենք, որ երիտասարդներին ձերբակալող ոստիկանները որեւէ բացատրություն չեն տվել, սակայն, ինչպես վկայում են գրասենյակում գտնվողները, ոստիկանները գինովցած են եղել: Մի քանի ժամ երիտասարդներին ոստիկանության Կենտրոնի բաժնում պահելուց հետո նրանց ազատ են արձակել առանց որեւէ պատճառաբանության:
ՀԱԿ իրավապաշտպան Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երիտասարդներին հաջողվել է ազատ արձակել, սակայն ոստիկանությունում դեռեւս ոչ մի պարզաբանում չեն տվել: