Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քանի որ դե ֆակտո իշխանություն չունենք, պիտի համագործակցենք, հասկանանք՝ ինչ քայլեր անենք, որպեսզի թուրքի գերությունից ազատենք մեր տղաներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ-ում և երկրից դուրս գերիների խնդրով զբաղվող ՀԿ-ներին ու անհատներին: Գրառումը՝ ստորև.
«Սորոսական խունտայի խորհրդարանական մի ներկայացուցիչ թռավ ընդդիմադիր պատգամավորի դեմքին, երբ վերջինս ընդամենը կարծիք հայտնեց, որ Ալիեւը Բաքվի շքերթին կհանի նաեւ հայ ռազմագերիներին։ Խունտայի ներկայացուցչին վիրավորել էր «ժողովրդավար» Ադրբեջանի հանդեպ նման «անարդար» ռեպլիկը։
Այսօր մոտավոր հաշվարկներով անգամ մենք 250-ից ավելի ռազմագերի ունենք, որոնց գերության ամեն օրը Բաքվում դժոխք է։
Human Rights Watch-ը զրուցել է Հայաստան վերադարձած 4 ռազմագերիների հետ, ովքեր զարհուրելի մանրամասներ են պատմել իրենց և իրենց հետ գերեվարվածների նկատմամբ վատ վերաբերմունքից: Նրանք բոլորն էլ նկարագրել են, որ երկարատև և բազմակի ծեծի են ենթարկվել: Նրանցից մեկը պատմել է, որ իրեն ծակծկել են սուր մետաղական ձողով, մյուսը պատմել է, որ իրեն էլեկտրաշոկի են ենթարկել, երրորդի խոսքով՝ իրեն շարունակաբար այրել են կրակայրիչով: Գերիները պահվել են նվաստացուցիչ պայմաններում, առաջին օրերին նրանց շատ քիչ ջուր են տվել և գրեթե սնունդ չեն տվել:
Քանի որ մենք դե ֆակտո իշխանություն չունենք, ես կարծում եմ բոլոր այն հասարակական կառույցներն ու անհատները՝ Հայաստանում եւ մեր երկրից դուրս, ովքեր զբաղվում են այս խնդրով, պիտի համատեղենք մեր ջանքերը, համագործակցենք միմյանց հետ, փոխանակենք մեր ունեցած տեղեկատվությունն ու հասկանանք՝ է՞լ ինչ քայլեր է հնարավոր, որպեսզի թուրքի գերությունից ազատենք մեր տղաներին։
Մենք ժամանակ չունենք»: