Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեր երկիրը պետք է հնարավորինս նուրբ քաղաքականություն իրականացնի Իրանի հետ. այսօր լրագրողներին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով` Իրանը կարող է այլ երկրների հետ համագործակցության ճանապարհներ փնտրել:
«Ոսկերչական դիվանագիտություն պետք է դրսևորենք, որպեսզի համաշխարհային հանրության մեջ դառնանք Իրանի հետ գործընկեր: Այս երկիրը Հայաստանի նկատմամբ երբևէ վատ վերաբերմունք չի ունեցել: Իրանը կարող է գրեթե բոլոր ոլորտներում ընդգծված ու մեզ համար նպաստավոր կապեր ստեղծել, բայց պետք է նկատի ունենանք, որ Իրանը հո չի՞ ասելու` Հայաստա՛ն, խնդրում եմ, արի համագործակցենք, մենք էլ պետք է տեղից շարժվենք»,- ասաց Բոստանջյանը` հավելելով, որ Իրանի հետ համագործակցության լավագույն հարթակներ կարող են լինել գազի, էլեկտրաէներգիայի, երկաթգծի ոլորտները:
Տնտեսագետը նշեց նաև, որ Իրանն ապրանք ունի և իր ապրանքի իրացման խնդիր: Այս պարագայում լավագույն գործընկեր կարող է լինել հենց Հայաստանը, քանի որ որևէ տրանսպորտային խնդիր չկա: