Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Սյունիքի մարզի Մեղրի կատարած այցին հաջորդեց այցը Կապան:
Ծառուկյանը ելույթի ընթացքում հայտարարեց, որ իր տված խոստումները չկարողացավ կյանքի կոչել, քանի որ ընտրողները համապատասխան քանակի ձայն չտվեցին իրենց քաղաքական ուժին: «2012 թվականին համապատասխան` հիսուն պլյուս մեկ ձայն չհավաքեցինք: Բայց մենք հիմա էլ ասում ենք, որ փոքր ու միջին բիզնեսը պետության ողնաշարն է: ԱՄՆ-ի բյուջեի 60 տոկոսը փոքր ու միջին բիզնեսով ա, իսկ մեզ մոտ վերանում է, տալիս է բյուջեի 1 տոկոսը, որ այսպես շարունակվի, կդառնա 0.5 տոկոս, որ պետք է այնպես արվի, որ երեք տարով ազատվի հարկերից»,- ասաց նա:
Ծառուկյանը վստահեցրեց, որ ինքը գործի մարդ է և անգիր արած նախադասություններ չէ, որ ասում է: «Որոշ մարդիկ, գեղարվեստական խոսելով, անգիր անելով նախադասությունները, մտածելով անգիր արած նախադասսությամբ, երկիրը չես կարող կառուցել կամ ժողովրդի կարգավիճակ փոխել: Էսօր մարդը պետք է գործի մարդ լինի, որ աշխատել ա, տիրապետում ա, զրոյից կայացել ա և հասկանում ա ժողովրդի դարդ ու ցավը»,- ասաց նա:
Ծառուկյանի խոսքով` Սյունիքի մարզը պետության սիրտն է, հանքարդյունաբերությունը` մոլիբդենն ու պղինձը, այստեղ է: «Նավթ ու գազ չունենք, մոլիբդեն ու պղինձ ունենք, բայց դրան հարկավոր է հետևել: Մոլիբդենի կոմբինատի շահույթը կազմում է 25-30 տոկոս, եղել է, որ պղինձը ոչ թե 5600 դոլար է եղել, այլ 10 հազար դոլար: Ի՞նչ է փոխվել ձեր կյանքում, բայց պետք է աշխատավարձն էլ փոխվի համապատասխան գերշահույթի դեպքում, աշխարհով մեկ ընդունված է` գերշահույթի դեպքում համապատասխան կեսից ավելին որոշում պետք է կայացվի, որ դա պետության բյուջեինն է, պետությանն է»,- ասաց նա:
Ապա Ծառուկյանը ներկաներին հորդորեց չվախենալ որևէ մեկից: «Մարդիկ չեն կարողանում ընտրության ժամանակ ճիշտ որոշում կայացնեն, վախենում են, որ գործից կազատեն, է թող ազատեն, եթե բան չփոխվի, մնացած հինգ տարին ավելի վատ է լինելու: Մարդկանց ահաբեկելով, վախեցնելով՝ գործից կազատեմ, ի՞նչ են անում, ուզում եմ հասկանալ, բայց պետք է հնարավորություն տաք, որ ազատողներին մենք ազատենք: Նրանց վախը դա է, նրանք հիմնականում պաշտոնը կորցնելուց են վախենում»,- ասաց «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը: