կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-16 17:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս երկրում մեկ մարդ կա, որ տենչում է իշխանություն՝ Նիկոլ Փաշինյանը․ Նաիրա Զոհրաբյան

Այս երկրում մեկ մարդ կա, որ տենչում է իշխանություն՝ դա Նիկոլ Փաշինյանն է. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա հավելեց, որ հարթակում կանգնած որևէ ուժ չի ձգտում իշխանության․ «Մենք կարող ենք դեռևս փրկել Հայաստանը։ Այդ ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ․ դա Նիկոլ Փաշինյանն է»։

Զոհրաբյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ՝ Շուշին դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին․ «Պրն Փաշինյան, դուք, ինչպես միշտ, ստում եք՝ Շուշին ամենաֆանտաստիկ քաղաքն էր, որը դուք հանձնեցիք Ադրբեջանին, հանձնեցիք մեր երեխաների կյանքի գնով»։

Նիկոլ Փաշինյանը, Զոհրաբյանի խոսքով, որոշել է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից:

«Նիկոլ Փաշինյանը լրջագույն ֆոբիա ունի Գագիկ Ծառուկյանի անձի հանդեպ, և դրա համար յուրաքանչյուր հանրահավաքից 15 րոպե առաջ ԱԱԾ-ի մոտ ցանկություն է առաջանում Գագիկ Ծառուկյանին հարցաքննելու»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․