Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռիսկային մարտավարություն է ընտրել՝ սրման գնալով Մոսկվայի հետ հարաբերություններում իշխանության գալուց անմիջապես հետո. Ռուսաստանը չափազանց հզոր եւ ազդեցիկ է՝ դրա հետ թերեւս ընտրողական համագործակցությունը բացառելու համար: Այս մասին ասվում է հինգշաբթի գերմանական Der Spiegel-ում հրապարակված հոդվածում:
«Արագ էր. Բայդենը դեռ 60 օր է պաշտոնավարում, իսկ նրա հարաբերություններն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ առաջին ամենացածր կետին են հասել»,- ասվում է հոդվածում: Հեղինակ Ռոլանդ Նելսը նշել է, որ «ԱՄՆ յուրաքանչյուր նախագահի համար Մոսկվայի հետ հարաբերություններն ամենադժվար մարտահրավերներից են, եւ Բայդենն այս հարցում բացառություն չի լինի», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նելեսը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում են երկրի հաստատությունների վրա կիբերհարձակումների մեջ, եւ դեռ պարզ չէ, թե ինչ կհաջորդի համապատասխան հետաքննությունների իրականացումից հետո: Չի բացառվում, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, գրում է հոդվածի հեղինակը:
Միեւնույն ժամանակ, «Պուտինը սառնասրտություն է պահպանում», նշվում է հոդվածում: «Այդ թվում, Բայդենը չի կարող հավերժ հավատարիմ մնալ առճակատման կուրսին: Նա առնվազն պետք է լավ մտածի՝ արդյո՞ք ուզում է դա», - գրում է Նելեսը: «Կրեմլի ղեկավարը Բայդենին եւ նրա կառավարությանը նույնպիսի երկընտրանքի առջեւ է դնում, ինչին բախվում էին նաեւ իր հետ գործ ունեցած ԱՄՆ նախկին կառավարությունները»,- կարծում է նա: Հեղինակի խոսքով՝ «Ռուսաստանը չափազանց հզոր եւ ազդեցիկ երկիր է՝ [նրա հետ] ընտրովի համագործակցությունը բացառելու համար»: «Պարզապես մեկուսացնել, պատժամիջոցներ կիրառել եւ երկարաժամկետ հեռանկարում զայրացնել Պուտինին չի կարողանա նաեւ Բայդենը»,- արձանագրել է լրագրողը:
Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ Բայդենը հայտարարել է Մոսկվայի հետ համագործակցելու մտադրության մասին, որտեղ դա ձեռնտու է ամերիկացիներին: «Իհարկե, մեկ այլ հարց է` արդյո՞ք Պուտինը պատրաստ կլինի համագործակցության ամերիկացիների կողմից բանավոր հարձակումներից եւ պատժամիջոցներից հետո: Նախկինում նա արդեն պայքարել է Վաշինգտոնի ճնշման դեմ», - ասվում է հոդվածում: «Պուտինն առայժմ բաց է երկխոսության համար, սակայն շուտով դա կարող է փոխվել»,- կարծում է Նելեսը: