Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ՀՀԿ թեկնածուի նախընտրական շտաբի պետի տեղակալն է: Yerkir.am-ի հետ զրույցում Հարությունյանը հրաժարվեց պարզաբանել, թե այս պաշտոնում կոնկրետ ինչ գործերով է զբաղված, ինչ գործառույթներ է իրականացնում:
«Չէ, չեմ պարզաբանի, որովհետեւ բազմաթիվ գործառույթներ ունեմ ու նպատակահարմար չեմ համարում դրանց մասին խոսել»,-հայտարարեց նա:
ՀՀԿ շտաբի պետի տեղակալից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում ՀՀԿ թեկնածուի քարոզարշավի ընթացքը: ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ ամենակարեւորն այն է, որ հիմնական ծրագրերը հասնում են յուրաքանչյուր ընտրողի:
«Վստահ եմ, որ ընտրողների մեծ մասը գիտի մեր ծրագրերը, որովհետեւ, ի վերջո, ՀՀԿ թեկնածուն նաեւ շաղկապված է կուսակցության հետ, որը մեծամասնություն է խորհրդարանում: Այսինքն` մեր ծրագրերը գաղտնիք չեն, մենք նոր ի հայտ եկող ուժ չենք, որոշ մարդկանց համար այդ ծրագրերը վաղուց են պարզ»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Դավիթ Հարությունյանը համամիտ է կարծիքին, որ Սերժ Սարգսյանն իր վրա է կրում քարոզարշավի մեծ բեռը, բայց նաեւ շտապեց հիշեցնել, որ ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա իրենք քարոզչական խմբեր ունեն:
«Քարոզարշավի արդյունավետությունը չափվում է ընտրության արդյունքներով: Կարծում եմ` մենք քարոզարշավի ճիշտ մարտավարություն ենք ընտրել»,- վստահեցրեց նա: