|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականն իր շապիկին պատկերել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին. նա մի ձեռքում պահում է ԱՄՆ խորհրդանիշ՝ Ազատության արձանի կտրած գլուխը, իսկ մյուս ձեռքում՝ արյունոտ դանակը:
The Guardian-ի հաղորդմամբ՝ շապիկի վրա տեղ է գտել նաև նախագահական քարոզարշավի շրջանակներում Թրամփի որդեգրած «Առաջ, Ամերիկա» կարգախոսը:
Սկանդալ առաջացրած շապիկի մասին հայտարարությամբ հանդես եկած` գերմանական պարբերականի գլխավոր խմբագիր Կլաուս Բրինկբաումերը հայտնել է, որ պատկերի նպատակն է եղել ահազանգել ԱՄՆ-ում ժողովրդավարական արժեքների լուրջ վտանգման մասին: «Այս պատկերը ժողովրդավարության, մամուլի ազատության, արդարության մասին է: Մենք պաշտպանում ենք ժողովրդավարական արժեքները»,- նշել է նա: