|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 15-ին՝ ժամը 14։00-ին։
Այսօրվա նիստում Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը ներկայացրեց իրենց պաշտպանյալի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին միջնորդություն։ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի գույքը կալանքի տակ է քննիչի անհիմն և չպատճառաբանված որոշմամբ:
Մեղադրող դատախազն էլ պնդեց՝ միջնորդությունը ենթակա է մերժման: