կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-01 15:35
Հասարակություն

Իրանը Ադրբեջանի սահմանին զորավարժությունները կանցկացնի «Հայբարի նվաճողները» խորհրդանշական անունով. Աբաս Ջումա

Իրանը Ադրբեջանի սահմանին զորավարժությունները կանցկացնի «Հայբարի նվաճողները» խորհրդանշական անունով. Աբաս Ջումա

Իրանը Ադրբեջանի սահմանին զորավարժությունները կանցկացնի «Հայբարի նվաճողները» խորհրդանշական անունով: Դրանք կլինեն այդ շրջանում վերջին 20 տարվա ամենամեծ զորավարժությունները. իր թելեգրամյան էջում գրել է ռուս-սիրիացի լրագրող Աբաս Ջուման:

«Անունը վերաբերում է Հայբարի ճակատամարտին, որը տեղի է ունեցել 7-րդ դարում: Այդ ժամանակ (Մոհամմադ) մարգարեի ջոկատը վերցրել է քաղաքը, որը Մեդինայից փոքր-ինչ հեռու էր, և որտեղ ապրում էին հրեաները: Հիմնական դրվագն այն էր, որ Իմամ Ալին ջարդել էր բերդի դարպասները և գրավել քաղաքը:

Ադրբեջանում գտնվող «Հուսեյնականներն» արդեն հանդես են եկել հայտարարությամբ այս հարցի վերաբերյալ։

«Զորավարժությունների հենց անունը ցնցել է սիոնիստական ռեժիմը: Նշենք, որ զորավարժություններին մասնակցող հիմնական ուժերը Իրանի քաջարի ադրբեջանցի երիտասարդներն են:

Զորավարժությունների անվանումն ուղերձ է Ադրբեջանի ժողովրդին, որը պետք է իմանա, որ նպատակը Իսրայելի ռեժիմն ու նրա շահերը պաշտպանող ուժերն են (ակնարկ Ալիևի մասին):

Իսրայելի ռեժիմը Ադրբեջանը համարում է Հայբարի ամրոց:

Բայց մենք կհիշենք, թե ինչպես մեր Իմամը կոտրեց դարպասները և ջախջախեց հրեական բանակը:

Այո, Ալիի երեխաները միակ ուժն են, որը կփրկի Ադրբեջանը Իսրայելի ռեժիմից»,- իրանամետ «Հուսեյնականներին» մեջբերում է Ջուման: