կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-12 16:59
Արցախ

Թուրքական Eti Bakır-ը կմասնակցի Արցախում հանքավայրերի շահագործմանը

Թուրքական Eti Bakır-ը կմասնակցի Արցախում հանքավայրերի շահագործմանը

Թուրքական «Էթի Բաքիր» ԲԲԸ-ն (Cengiz Holding-ի դուստր ձեռնարկություն) մտադիր է մասնակցել Ադրբեջանում պղնձի հանքավայրերի շահագործմանը. ասվում է AzerGold-ի հայտարարության մեջ:

Ադրբեջանական AzerGold-ը Eti Bakır-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ադրբեջանում և Արցախից զավթված տարածքներում պղնձի հանքավայրերի շահագործման հեռանկարները։

Թուրքական ընկերության ղեկավար Շերեձ Ջենգիզը շեշտել է, որ Ադրբեջանի կառավարության և Eti Bakır-ի համագործակցության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2021 թ. փետրվարին Անկարայում, կարևոր ներդրում կլինի հանքարդյունաբերության ոլորտում գործընկերության մեջ:

AzerGold- ի ղեկավար Զաքիր Իբրահիմովը խոսել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման համար Ադրբեջանում իրականացվող նախագծերի մասին և ասել, որ 2021-2027 թվականներին ընկերությունը նախատեսում է շահագործել  ոսկու ևս 6 հանքավայր, ինչպես նաև մեկ՝ բազմամետաղային ու չորս՝ պղնձի:

«Իբրահիմովը նշել է, որ Ղարաբաղի տարածաշրջանը մեծ տնտեսական ներուժ ունի, և առկա ռեսուրսները լայն հնարավորություններ են ստեղծում հանքարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության համար: Նա նաև հաստատել է AzerGold-ի հետաքրքրությունը այս ոլորտում թուրքական ընկերությունների հետ համագործակցության հարցում»,- ասվում է տեղեկատվության մեջ: