Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 2-ին կլրանար ականավոր գիտնական, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 67 ամյակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնից:
Պրոֆեսոր Սաղաթելյանի կյանքի տարեգրությունը բազմավաստակ գիտնականի կենսագրություն է:
Անգնահատելի է նրա գիտական վաստակը ՀՀ երկրաքիմիական հետազոտությունների ոլորտում։ Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ պրոֆ. Սաղաթելյանը չի թողել գիտության առաջնագիծը: Իր գիտական բեղուն և հիմնարար գործունեության շնորհիվ Արմեն Սաղաթեյանն այսօր էլ մնում է հայկական երկրաքիմիական դպրոցի լավագույն այցեքարտը:
Անգնահատելի է անվանի երկրաբանի ներդրումը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման և շրջակա միջավայրի երկրաքիմիայի ազգային գիտական դպրոցի ստեղծման գործում: Արմեն Սաղաթելյանի անմնացորդ նվիրման և բացառիկ ջանքերի շնորհիվ կենտրոնը կայացել է՝ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս ձեռք բերելով բարձր գիտական վարկանիշ ունեցող գիտահետազոտական կազմակերպության համբավ:
Լինելով ազգային շահերի նվիրյալ` պրոֆ. Սաղաթելյանը բազմիցս հանդես է եկել հանքավայրերի գործարկման հետևանքների, կառավարելի և անկառավարելի ռիսկերի, բնությանը հասցվող վնասների, ինչպես նաև ՀՀ-ում առկա բնապահպանական մի շարք խնդիրների վերաբերյալ մասնագիտական զեկույցներով, հարցազրույցներով և հանրային ելույթներով՝ պարզաբանելով և բարձրաձայնելով հնարավոր վտանգներն ու ռիսկերը, տալով ազգային շահերից բխող գիտահեն լուծումներ:
Նա Իրականացրել է հսկայածավալ աշխատանք Հայաստանյան գիտության միջազգայնացման ուղղությամբ:
Պրոֆ. Սաղաթելյանի գիտական գործունեության արդյունքը նրա թողած հարուստ գիտական ժառանգությունն է՝ բազմաթիվ գիտական աշխատանքներ, հոդվածներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և մենագրություններ:
Նրա աշխատանքի արդյունավետության վկաներն են բազմաթիվ պետական ու միջազգային պարգևները: Իր գիտական վաստակով, մարդկային բարձր արժեքներով և որդեգրած անաչառ սկզբունքայնությամբ պրոֆեսոր Սաղաթելյանն արժանացել է համազգային և միջազգային ճանաչման՝ ձեռք բերելով գիտական պատկառելի հեղինակություն:
Նրա անցած ուղին և դավանած բարձր արժեքներն ուղենիշ են եղել իր ուսանողների և աշխատակիցների համար, ովքեր իրենց սրտում մշտապես պահելու են սիրելի ուսուցչի լուսավոր կերպարը, առաջնորդվելու են նրա պատգամներով, հպարտանալու են նրա գիտական մնայուն ժառանգությամբ: