|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանը պայմանագրեր է կնքել թուրքական առաջատար Eti Bakır A.Ş. ընկերության և Artvin Maden A.Ş.В-ի հետ «Գաշգաչայ, Էլբեյդաշ և Ագդուզդաղ» հանքավայրերի երկրաբանական հետախուզման և շահագործման վերաբերյալ. հինգշաբթի Twitter-ում հայտնել է Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբարովը:
«Մենք կարծում ենք, որ այս քայլը կարևոր դեր կխաղա ազատագրված տարածքներում հանքարդյունաբերության գործարկման, բարձր ներուժ ունեցող հանքավայրերի ուսումնասիրման և զարգացման գործում և կարագացնի տարածաշրջանի տնտեսական վերաինտեգրումը»,- գրել է նա:
Ավելի վաղ անգլիական Anglo Asian Mining Plc ընկերությունը, որը զբաղվում էր Ադրբեջանում թանկարժեք մետաղների արդյունահանմամբ, նոր պայմանագիր է կնքել հանրապետության կառավարության հետ պղնձի երեք հանքավայրերի զարգացման վերաբերյալ: Նոր համաձայնագիրը ուժի մեջ կմտնի Ադրբեջանի խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո: