|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ամերիկյան բանակի զինծառայողները Սիրիայի հյուսիս-արեւելքում վերսկսել են նավթի հանքավայրերի պարեկումը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«ԱՄՆ բանակի զինվորականները հինգ զրահապատ մեքենաներով եւ երկու պիկապով կատարել են 40 կիլոմետրանոց գոտու պարեկում Ռումեյլանի եւ Քահթանիայի շրջանների միջեւ՝ սիրիա-թուրքական սահմանից 6 կիլոմետր հեռու»,- նշված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ ԱՄՆ-ը Սիրիայում կպաշտպանի նավթի հանքավայրերը, ինչպես նաև ուժով կպատասխանի դրանց զավթման փորձերին: Նրա պնդմամբ՝ ամերիկացի զինվորները մտադրություն չունեն այնտեղ թողնել ո՛չ ռուսաստանցի, ո՛չ Էլ սիրիացի զինվորականներին:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում նավթի հանքավայրերի շահագործման՝ ԱՄՆ-ի մտադրությունն ապօրինի Է, եւ Մոսկվան կպաշտպանի այդ դիրքորոշումը Վաշինգտոնի հետ շփումների ընթացքում: