Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող` բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց Ամուլսարի մասին: «Այս պահին Ամուլսարի ոսկու հանքը շահագործվո՞ւմ է «Լիդիան Արմենիա»-ի կողմից, թե՞ ոչ, մոնիտորինգի ենթարկվո՞ւմ է, թե՞ ոչ, և հետշահագործման ի՞նչ վտանգներ կան»,- հարցրեց պատգամավորը:
Նախարարի խոսքով` այս պահին այնտեղ կառուցապատման աշխատանքներ են ընթանում, հետևաբար` չի շահագործվում: Ինչ վերաբերում է` մոնիտորինգի ենթարկվում է, թե` ոչ, ապա, ըստ Մինասյանի, այս պահին ընդամենը կառուցապատման աշխատանքներում են դիտարկումներ իրականացվում:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում անցած նախագծային փաթեթով է անցկացվում, թե արդյո՞ք համապատասխանում է փաթեթի գործողություններին: Ինչ վերաբերում է ապագային, կախված է նաև այս օրենքի ընդունումից, որպեսզի մենք բոլոր հանքարդյունաբերողների` ոչ միայն ընդերքն օգտագործող, ոչ միայն մետաղական, այլ ոչ մետաղականների համար ունենանք այս համակարգը»,- ասաց նա:
Նախարարը հավելեց, որ կարևոր հարցադրումներ կան` կապված Ամուլսարի հետ, օրինակ` հանրության մոտ տարածված տեսակետ կա, թե ընդդիմացողները պահանջում են դադարեցնել շահագործումը:
«Վերջին մեր քննարկումների ընթացքում նրանց կողմից հնչեցված խոսքը հետևյալն է` ոչ թե առհասարակ դեմ են շահագործմանը, այլ ռիսկերը կարիք ունեն լրացուցիչ ջանքերի գործադրման, այդ ջանքերը գործադրելու խնդիր են ձևակերպել»,- հավելեց Մինասյանը: