Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն ապօրինի հանձնարարում է Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել:
«Ես էլ մտածում եմ, թե մեկ այլ քննիչն ինչու է ակնհայտորեն դուրս գալիս քրեական գործով պարզաբանման ենթակա հարցերի շրջանակից. փաստորեն Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է ապօրինի հանձնարարում քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել…
Այս հարցը նույնպես Ա.Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործով պարզաբանման կարիք ունի: Այս հարցը նույնպես Ա.Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործով պարզաբանման կարիք ունի: Կից ապացույցը»,- գրել է Մակինյանը և կից հրապարակել իր պատասխանը ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանին:
Հիշեցնենք, որ երեկ Մակինյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով 168.am-ի հրապարակած տեսանյութերին և գրել՝ տեսանյութերում երևում է՝ Փաշինյանի օգնականը ՀԿԳ քննիչին է ուղարկում Ռ. Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը: