կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 13:55
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես էլ ԱԱԾ-ին հանձնարարում եմ, որ զբաղվի դավաճաններով․ Իշխան Սաղաթելյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին

Ես էլ ԱԱԾ-ին հանձնարարում եմ, որ զբաղվի դավաճաններով, ովքեր մեր պետության համար լուրջ սպառնալիք են՝ ըստ  Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ ԱԱԾ-ին հանձնարարել է փողոցից բերման ենթարկվածների տվյալները փոխանցել ՊՆ-ին, որպեսզի  նրանց տանի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը պահպանելու։

«Անդրանիկ Քոչարյանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանություն չունի այս երկրում․ իշխանությունը ժողովուրդն է և առաջիկա օրերին իրենք դա իրենց մաշկի վրա կզգան, եթե դեռ չեն հասկացել։ Ես հասկանում եմ իրենց խուճապը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։  

Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման շրջանակում արժանապատիվ քաղաքացիները գիշերում են վրաններում՝ պահանջելով ապազգային իշխանությունների հեռացումն ու Արցախի չհանձնումն Ադրբեջանին։ Զուգահեռ խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում՝ մայրաքաղաքում ու մարզերում պարալիզացվում է երթևեկությունը, դասադուլ ու գործադուլ է անցկացվում։

Մանրամասն՝ տեսանյութում․