կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-11 13:12
Աշխարհ

Նեթանյահուն պատրաստվում է պաշտոնական այց կատարել Եգիպտոս

Նեթանյահուն պատրաստվում է պաշտոնական այց կատարել Եգիպտոս

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում վարչապետ Բինյամին Նեթանյահուի՝ Եգիպտոս պաշտոնական այցի համար. հաղորդում է The Times Of Israel-ը:

Նշվում է, որ ուղևորությունը, որի ընթացքում Նեթանյահուն նախատեսում է հանդիպել երկրի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ Սիսիի հետ, վերջին տասնամյակում նրա առաջին այցն է այս երկիր:

Այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների հարաբերությունների ամրապնդումն ու հետագա կարգավորումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի լույսի ներքո, Իրանի կողմից սպառնալիքի և Իսրայելի, ԱՄԷ-ի ու Բահրեյնի հարաբերությունների կարգավորման տեսանկյունից:

Նեթանյահուի վերջին պաշտոնական այցը Եգիպտոս 2011-ի հունվարին էր, երբ նա հանդիպել էր այդ ժամանակվա նախագահ Հոսնի Մուբարաքի հետ, թեև, ըստ տեղեկությունների, Նեթանյահուն 2018-ին կատարել էր գաղտնի ոչ պաշտոնական այց: