|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այս գիշեր ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 103 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Բելգորոդի մարզի, Ռոստովի մարզի, Ղրիմի, Ռյազանի մարզի, Կրասնոդարի երկրամասի օդային տարածքներում և այլ շրջաններում:
ՌԴ ՊՆ-ն հայտնել է նաև, որ այսօր առավոտյան ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից Վոլգոգրադի մարզի տարածքում ոչնչացվել է ուկրաինական ինքնաթիռի տիպի հինգ անօդաչու թռչող սարք:
Նշվում է, որ ուկրաինական ուժերը Կրասնոդարի երկրամասում հարվածել են նավթավերամշակման գործարանի։ Հրդեհ է բռնկվել: Գործարանի աշխատակիցները տարհանվել են: