|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ի նշանավորումն 1992 թ. Շուշիի փառահեղ հաղթանակի` Բաղրամյան պողոտայում՝ Հայրենիքի փրկության շարժման նստացույցի վայրում, տեղադրվել է Շուշիի «Հարսանիք լեռներում» օպերացիայի մանրակերտը:
Նպատակն է՝ ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ, որ Շուշին հայկական է, եւ վաղ, թե ուշ հայոց ռազմական ներուժը վերականգնելուց հետո այն անպայման ազատագրվելու է:
«Որքան էլ վայրահաչեն Հայասատանի ոչ բարով քաղաքական ղեկավարները, եւ իրենց թրքահաճո հայտարարություններով որքան էլ ուզեն վայելել Ադրբեջանի եւ Թուրքիայի բարեհաճությունը միեւնույն է` հասնելու ենք մեր նպատակին, ազատագրելու ենք եւ՛ Հադրութը, եւ՛ Շուշին եւ մնացյալ օկուպացված տարածքները»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, «Կամավորական շարժում» հ/կ-ի խորհրդի անդամ Արտաշես Մխիթարյանը:
Գնդապետը հետաքրքրասեր ներկաներին պատմեց նաև Շուշիի ազատագրման օպերացիայի, հարձակման ուղղությունների, հայտնի հրամանատարների գործողությունների և այլնի մասին։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան