կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 19:32
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաղրամյան պողոտայում վրաններ են տեղադրում

Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, Հայրենիքի փրկության շարժման ցուցարարները հայրենասիրական երգերի ներքո վրաններ են տեղադրում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները երկու կողմից բարիկադներով փակել են Բաղրամյան պողոտան, մտադիր են ամբողջ գիշեր այնտեղ մնալ և ԱԺ բերել քաղաքական մեծամասնության պատգամավորներին, որպեսզի նիստ անեն և Նիկոլ Փաշինյանին հեռացնեն իշխանությունից։

Հրապարակ կբերվեն նաև վառարաններ, սնունդ, ջուր և անհրաժեշտ բոլոր պարագաները, որպեսզի մարդիկ կարողանան ապահով գիշերել։

«Եթե Նիկոլ Փաշինյանը հպարտություն ունենար, նա արդեն շուտվանից կդադարեր այդ գործողությունները անելը։ Բայց ինքը, փաստորեն, շարունակում է ու ավելի ու ավելի է բարդացնում, ավելի տուպիկի մեջ է իրեն գցում, որն, իհարկե, կբերի սրացման»,-ասաց ցուցարարներից մեկը։

Մեկ ուրիշի կարծիքով՝ Փաշինյանը վաղ թե ուշ հեռանալու է, ուղղակի ժամանակ է ձգում՝ չգիտես ինչու։

«Կարծում եմ, մեր ժողովուրդը այնքան գիտակից է, որ չի գնա բախման ոչ մի պարագայում»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում․