կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-05 18:28
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈւԹ. Բաղրամյան պողոտայում տեղադրվել է Շուշիի ազատագրման գործողությունների հսկայական մանրակերտը

ՏԵՍԱՆՅՈւԹ. Բաղրամյան պողոտայում տեղադրվել է Շուշիի ազատագրման գործողությունների հսկայական մանրակերտը

Այսուհետ Բաղրամյան պողոտայում արդեն տասն օրից ավելի գործող Հայրենիքի փրկության շարժման վրանային հավաքավայրում, քաղաքացիները կարող են պատկերացում կազմել, թե 1992 թվականի մայիսին ինչպես մեր ազատամարտիկներն ու ինքնապաշտպանական ուժերն արեցին անհնարն ու ազատագրեցին Շուշին։

Դաշնակցության ազատամարտիկների հանձնախմբի նախաձեռնությամբ մասնագետների տքնաջան աշխատանքի շնորհիվ պատրաստվել է այդ հերոսական գործողության հսկայական մանրակերտը։

Գործողության մասնակիցները, ռազմական փորձագետները քաղաքացիներին կներկայացնեն բոլոր մանրամասները, թե ինչպես արվեց անհնարինն ու Շուշին վերադարձավ մայր Արցախի գիրկը։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ այդ հերոսական գործողությունը ներկայացվելու է ցավը սրտում, քանզի 2020 թվականի պատերազմում քաղաքը թշնամուն տրվեց անհայտ ու անհասկանալի պայմաններում, որը շատերի համոզմամբ հայկական իշխանությունների ու ադրբեջանցիների համաձայնության հետեւանքով։