|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման և ՀՀ ԶՈւ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության հրամանատարական կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:
Միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը և ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են ենթակա ստորաբաժանումների գործառույթները, ընթացիկ խնդիրներն ու ուսումնական տարվա պլանային միջոցառումները։
ՀՀ պաշտպանության նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։