Փոխարժեքներ
19 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ներկայացրեք ապացույցներ, որ ԳՇ պետը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով արել է հայտարարություն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանին այդպիսի հարց ուղղեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը հարցրեց նաեւ՝ արդյոք ինքն անձամբ չի՞ գնացել ԳՇ եւ խոսել գեներալների հետ, հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել։
«Նոյեմբերի 10-ին արել եք հայտարարություն, որ ձեր ու բանակի ղեկավարության միջեւ կա մարտական եղբայրություն. Ուզում եմ հասկանալ՝ ձեր եւ ձեր մարտական եղբայրների մեջ ի՞նչ է տեղի ունեցել»,- հարցրեց ԼՀԿ ղեկավարը։
Մարուքյանի հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ այն հայտարարությունները, որոնք արվել են վարչապետի կողմից, հավելյալ պարզաբանման կարիք չունեն. «Վարչապետը որքանով որ հարկ է համարել, այդ չափով է հայտարարություններն արել։ Եթե լինի հավելյալ պարզաբանման կարիք, կարծում եմ՝ անդրադարձ կլինի։ Մնացածի մասով կարող եմ ասել, որ պետք է ուղղակի ի գիտություն ընդունել այն հայտարարությունները, որոնք եղել են մարտի 1-ին»։
Մարուքյան խոսքով էլ՝ նման հայտարարություն ցանկացած գերատեսչության ղեկավարի մասին կարող է արվել, եթե չկա ապացույց. «Այսինքն՝ հրապարակային արվել է հայտարարություն, պարոն վարչապետն այստեղ է, ես զարմանում եմ ինչու ինքը չի պատասխանում, նման հայտարարություն ցանկացած գերատեսչության ղեկավարի մասին կարող է արվել, վաղն էլ կարող է ասեք՝ Արարատ Միրզոյանը ինչ-որ բան է արել Սերժ Սարգսյանի հրամանով։ Ասում եք՝ եթե անհրաժեշտություն լինի, անհրաժեշտություն կա։ Եղբայր, բան եք ասել, ձեր ասածն ապացուցեք։ Եթե առանց փաստական հիմքի մեղադրանք է դա, արձանագրենք, որ դա առանց փաստական հիմքի մեղադրանք է»։
Ավիյանն էլ արձագանքեց, թե ՀՀԿ-ականները դրա հետ կապված որոշակի հայտարարություններ արել են. «Կարող եք ծանոթանալ այդ հայտարարություններին»։