|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ապացուցեք, եւ ես հրաժարական կտամ»,- ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ Քոբանիի և ԻՇԻՊ-ի հարցով «իմաստունների»` մտավորականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Haberler-ի՝ հանդիպման ընթացքում վարչապետը պնդել է, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ կառավարությունը «քրդերի դեմ ատելության լեզվով» է խոսում:
«Ապացուցեք, որ քրդերի դեմ ատելության լեզվով եմ խոսել, և ես հրաժարական կտամ: Եթե մեզանից որևէ մեկն այն օգտագործել է, պաշտոնից կհեռացնեմ»,- ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ «իմաստունների» պատվիրակության հետ հանդիպումը կազմակերպել էր անձամբ Դավութօղլուն: Սակայն հայամետ թուրք գրող, պրոֆեսոր Բասքըն Օրանը հրաժարվել էր ներկա գտնվել այդ հանդիպմանը: