|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
1915 թ. իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարությունը, որում նա դրանք որակել է որպես ցեղասպանություն, չի նշանակում, որ դա կազդի Թուրքիայի «ինքնիշխան անձեռնմխելիության» վրա Միացյալ Նահանգների դատարանների առջև: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով թուրքական «Անադոլու» գործակալության թղթակցի հարցը, թե իրավական տեսանկյունից ի՞նչ կարող է նշանակել Սպիտակ տան ղեկավարի` ապրիլի 24-ի հայտարարությունը:
«Նախագահի վերջին հայտարարությունը չի նախատեսում, որ այն կազդի Թուրքիայի ինքնիշխան անձեռնմխելիության վրա ԱՄՆ դատարանների առջև, որը կարգավորվում է «Օտար պետությունների անձեռնմխելիության մասին» օրենքով»,- նշել են ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: