կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-01 16:05
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջարկում ենք խորհրդարանին վաղն առաջադրել վարչապետի նոր թեկնածու․ Արտակ Թովմասյան

Առաջարկում ենք խորհրդարանին վաղը՝ մինչև 18:00-ն, առաջադրեն վարչապետի նոր թեկնածու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը Բաղրամյան պողոտայում։

Նա երկրում ստեղծված իրավիճակի լուծման հիմնական աղբյուներից մեկը համարում է խորհրդարանը:

«Մենք, որպես նորաստեղծ ուժ՝ երրորդ ուժ, առաջարկում ենք խորհրդարանին վաղը մինչև 18:00-ն առաջադրեն վարչապետի նոր թեկնածու: Պետք է հավաքվեն, ընտրեն թեկնածու ու ստիպեն այս կառավարությանը հրաժարական տա: Դա կլինի այսօրվա մեր խնդիրների հանգուցալուծման ձևը: Եթե տեղի չունենա, ինձ թվում է, կբերի ավելի մեծ բախումների, որը մեր երկրի համար ցանկալի չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը:

Նա նշեց, որ, պատգամավորները, լինելով ժողովրդի ընտրյալները, պետք է հավաքվեն, քննարկեն ու կարողանան լուծել մեր երկրի խնդիրները:

«Իրենց ընտրած իշխանությունն է երկիրը հասցրել այս օրի: Դրա համար էլ պատգամավորները, հատկապես իշխանությունը ներկայացնող, պետք է խնդրի լուծմանը հասնեն»,- ասաց Թովմասյանը:

Նա նշեց, որ երկրի համար առաջնային են այս իշխանության հրաժարականն ու արտահերթ ընտրությունները:

Մանրամասն՝ տեսանյութում․