Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում 7 հոգով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ 7 հոգով վարչապետի թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա. 7 հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017 թվականի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»,- ասաց Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է հարցին` հուշագրով կամրագրե՞ն իրենց տեսակետը, նա նշեց, որ ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում: Նաև վստահեցրեց` հինգ խնդիր են դրել, որոնց շուրջ սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց համագործակցությունը:
«Մենք կողմնակից ենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում, այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»,- հավելեց Ռուստամյանը: