|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե ամփոփենք նոր գումարված խորհրդարանի առաջին նիստն ու այնտեղ ՔՊ-ականների հիմնական նարատիվները, ապա իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պատերազմը, հազարավոր զոհերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկուպացիան, Հայոց ցեղասպանության հարցը և մաքուր էջից սկսենք կառուցողական քննարկումը, թե ինչպես ենք համատեղ առաջ շարժվելու:
Իշխանությունից նաև ակնարկեցին, որ, եթե իրենց առաջարկը չանցնի, ապա գործելու են անթույլատրելի, ագրեսիվ` իրենց հարիր ապօրինությունների ողջ ուժով:
Թեև իր խոսքում ընդդիմությունն անդրադարձավ ՀՀ կենսական խնդիրներին՝ ցույց տալով դրանց արդիականությունը, սակայն, գլոբալ առումով, անհրաժեշտ է սահմանել խնդիրը, մարտավարությունը և, նվազագույնը, հիմնական հարցերի շուրջ կոնսենսուս ստեղծելով, առաջ շարժվել»: