|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանը գտնվում է անդունդի եզրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
«Երկրի ներում տիրող քաոսային իրավիճակը հետզհետե խորանում է։ Քաոսն աղբյուր է անկանխատեսելի հետևանքների։ Զգույշ։ Հայրենիքի փրկությունը բոլորի կողմից զիջում է պահանջում, ինչպես նաև փոխադարձ հասկացողություն և վստահություն։ Այս գիտակցությամբ է հարկավոր գործել, կարող է վաղն ուշ լինել»,-գրել է Արամ Ա-ն։
Հիշեցնենք, որ բանակի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ և պետք է հրաժարական տան։
Նիկոլ Փաշինյանը բանակի հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը և հանրահավաքի հրավիրեց իր կողմնակիցներին։